Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Ջանլուիջի Դոնարուման մինչև 2026 թ. պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ:
Ըստ աղբյուրի, Դոնարուման բժշկական հետազոտություն կանցնի ԵՎՐՈ-2020-ի շրջանակում կայանալիք Իտալիա-Շվեյցարիա խաղից հետո:
Ռոմանոն նաև հայտնում է, որ Դոնարուման կմնա Փարիզում ու մրցակցություն կապահովի Կեյլոր Նավասի համար: Այժմ ՊՍԺ-ն աջ պաշտպանի փնտրտուքների մեջ է: