«Матч ТВ»-ի ռուս մեկնաբան Կոնստանտին Գենիչը ստացել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավատարմագրումը։
Գենիչը Թվթերում հրապարակել է իր բեյջի լուսանկարը․
«Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում»,- գրել է Գենիչը՝ լուսանկարին կից։
Հիշեցնենք՝ Գենիչին ավելի վաղ մերժել էին Եվրո-ի հավատարմագրումը՝ Ադրբեջանի պատճառով, քանի որ 2009 թվականին Գենիչն այցելել էր Արցախ։
Հատկանշական է, որ հավատարմագրման հավաստագրի վրա Եվրո-ն ընդունող քաղաքների հապավումների մեջ նշված չէ Բաքուն։