Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով Եվրոպայի առաջնության Ֆինլանդիայի հետ խաղում կորցրել էր գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց, կապվել է իր թիմակիցների հետ:
Խաղացողը նրանց զանգահարել է Facetime-ով: Այս մասին հայտարարել է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի տնօրեն Պիտեր Մոլլերը:
Դանիա — Ֆինլանդիա հանդիպումն ընդհատվեց և վերսկսվեց Երևանի ժամանակով 22:30-ին: Երկու թիմերն էլ խաղում են B խմբում, որում ընդգրկված են նաև Ռուսաստանը և Բելգիան:
Աղբյուր՝ Sport24
Կարդացեք նաև՝ Ինպես են մարզադաշտում գտնվող երկրպագուներն աջակցում Էրիկսենին