«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ որոշում չի կայացրել իր ապագայի հարցում։
Ինչպես հաղորդում է TuttoJuve-ն՝ պորտուգալացու գործակալը նոր ակումբ է փնտրում Կրիշտիանուի համար։ Բայց Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից» միայն այն դեպքում, եթե մեկ այլ թիմ պատրաստ լինի նրան այնքան վճարել, որքան թուրինյան ակումբը։ Եթե պորտուգալացուն ավելի վատ պայմանագիր առաջարկվի, նա կմնա «Յուվենտուսում»։