ՈՒԵՖԱ-ում քննության են ենթարկել Ուկրաինայի հավաքականի՝ Եվրոպայի առաջիկա առաջնության համար նախատեսված մարզաշապիկը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության հայտից հետո։
Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկի վրա ուրվագծված է երկրի քարտեզը՝ Ղրիմն իր կազմում, ինչպես նաև գրված է «Փառք Ուկրաինային» ու «Փառք հերոսներին»։
ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ մարզաշապիկի վրա Ուկրաինայի քարտեզը չի հակասում կազմակերպության կանոններին, քանի որ ՄԱԿ-ը ճանաչում է երկրի այդ սահմանները։ «Փառք Ուկրաինային» գրությունը ևս կմնա մարզաշապիկի վրա, քանի որ կարող է դիտարկվել որպես «ոչ քաղաքական», իսկ ահա երկրորդ գրությունը՝ «Փառք հերոսներին», ուկրաինացիները պետք է հեռացնեն, քանի որ առաջինի հետ համադրության արդյունքում, իր մեջ ակնհայտ քաղաքական տարրեր է պարունակում։