Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ու նրա կինը՝ Վլադա Սեդանը, հետաքրքիր կերպ են իմացել իրենց ապագա երեխայի սեռը։
Համապատասխան տեսանյութը Instagram-ի իր էջում հրապարակել ուկրաինացի ֆուտբոլիստը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Վլադան՝ Զինչենկոյի աչքերը կապված վիճակում, նրան դուրս բերում Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ, ինչից հետո ֆուտբոլիստը հայտնվում է դարպասի դիմաց և հարվածում դարպասաձողերից փակցված փուչիկներին՝ գնդակի տեսքով։
Մի քանի փորձից հետո Զինչենկոյի հարվածը դիպչում է փուչիկներից մեկին, և դրա միջից վարդագույն ծուխ է դուրս գալիս։ Մարզադաշտի էկրանների վրա էլ հայտնվում է «It’s a girl» (աղջիկ է) գրությունը։