Ջերմուկում շարունակվում է շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցակարգով՝ 10 մասնակցով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:
Երեկ կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Բոլոր պարտիաներում գրանցվել են ոչ-ոքիներ: Հայկ Մարտիրոսյանը խաղաց Դավիթ Պառավյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Մանուէլ Պետրոսյանի, Մամիկոն Ղարիբյանը՝ Արամ Հակոբյանի, Շանթ Սարգսյանը՝ Սամուել Սևիանի, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Հովհանես Գաբուզյանի հետ:
3-ական միավորով առաջատարները Դավիթ Պառավյանն ու Շանթ Սարգսյանն են: 2.5 միավորով երրորդ տեղում Տիգրան Հարությունյանն է:
Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Գաբուզյանի մրցակիցը Մարտիրոսյանն է, Սևիանը կխաղա Հարությունյանի, Հակոբյանը՝ Սարգսյանի, Պետրոսյանը՝ Ղարիբյանի, իսկ Պառավյանը՝ Տեր-Սահակյանի հետ: