Անգլիական Վուլվզի ու Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն կարիերան կարող է շարունակել Իտալիայում: Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»:
Sportitalia-ի հաղորդմամբ, հռոմեացիները 33-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց պատրաստ են առաջարկել 7մլն եվրո՝ հետագայում ևս 3 մլն եվրոյի պայմանով: Նախկինում անգլիական ակումբը Պատրիսիուի տրանսֆերի դիմաց 12 մլն եվրո էր ցանկանում ստանալ, բայց իտալական լրատվամիջոցները գրում են, որ Վուլվզը կարող է ընդառաջել, և այդ դեպքում տրանսֆերը կարող է առաջիկա օրերին կայանալ:
ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում պորտուգալացին անցկացրած 37 խաղում բաց է թողել 51 գոլ: