«Բարսելոնան» սկսել է դիտարկել այլընտրանքային տարբերակներ` Ջորջինիո Վեյնալդումի տրանսֆերի խափանման պատճառով: «Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին, հաղորդում է As -ը:
24-ամյա իտալացու պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, ինչը կատալոնացիներին թույլ կտա պայմանագիր կնքել համեմատաբար փոքր գումարի դիմաց: Քննարկվում է «Բարսելոնայի» խաղացողներից մեկին գործարքում ընդգրկելու տարբերակը:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի 34 խաղում Պելեգրինին խփել է 7 գնդակ և 6 գոլային փոխանցում է կատարել: