CIES Football Observatory հետազոտական կենտրոնը հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը: Կիսապաշտպանը գնահատվել է 190,2 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը (178), երրորդում ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ ներկայացուցիչ Մարկուս Ռեշֆորդը (159.1):
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Էրլինգ Հոլանդը (Դորտմունդի «Բորուսիա», 155,5), Բրունո Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ», 154,3), Ֆրենկի դե Յոնգը («Բարսելոնա», 138,7), Պեդրին («Բարսելոնա», 133,2), Ալֆոնսո Դևիսը («Բավարիա», 131,6), Ժոաո Ֆելիշը («Ատլետիկո», 127.8) և Մեյսոն Մաունթը («Չելսի», 123.6):
Նշենք, որ հարձակվողներ Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս») չեն ընդգրկվել ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ 100-ի մեջ:
Ավելացնենք, որ քսան ֆուտբոլիստներ գնահատվել են 100 միլիոն եվրոյից բարձր, այդ թվում ՝ Ջեյդոն Սանչոն (Դորտմունդի «Բորուսիա», 120,8), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 118,3), Ֆերան Տորեսը («Մանչեսթեր Սիթի» 118), Կայ Հավերցը («Չելսի», 116,5), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ», 115), Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի», 114,4), Տիմո Վերները («Չելսի», 108,9), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ», 104,4), Բերնարդո Սիլվան («Մանչեսթեր Սիթի», 104,2) և Բուկայո Սական («Արսենալ», 104):