ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին խոսել է Նեյմարի հետ իր հարաբերությունների մասին:
«Նեյմարը հավատում է մեր նախագծին, նա սիրում է ակումբը, քաղաքը և երկրպագուներին: Նա իրեն ամբողջովին նվիրում է ակումբին և դեռ ցանկանում է այստեղ շատ գավաթներ նվաճել: Ես հպարտ եմ մեր հարաբերություններով: Նա ինձ ասաց, որ ցանկանում է ավարտել կարիերան ՊՍԺ-ում, — մեջբերում է Ալ-Հելաիֆիի խոսքերը L’Equipe-ն:
Ավելի վաղ (մայիսի 8-ին) ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարեց Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:
Լիգա 1-ի անցած մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: