Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ամփոփելով հավաքականի վերջին հավաքը, նշել է, որ շատ գոհ է.
«Շատ բավարարված եմ այս հավաքից և դրական եմ գնահատում՝ տարբեր ասպեկտներով: Նախ ինչպես նշեցի այն, որ ցանկանում էինք նման բարդ խաղերում նոր ֆուտբոլիստների տեսնել ու տեսանք:
Նաև շատ կարևոր ասպեկտ է այն, որը մենք գնալով ավելի ենք ուժեղացնում, դա թիմում տիրող մթնոլորտն է: Այն գնալով ավելի ու ավելի է լավանում:
Տղաները միմյանց հետ հիանալի հարաբերություններ ունեն, օրվա մեջ 24 ժամ իրար հետ են: Եվ առհասարակ, ես նկատի ունեմ ամբողջ պատվիրակությանը և մարզասերներին, ովքեր քաջալերում են թիմին: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, դա՝ թիմային ոգին, մեր հավաքականի ուժեղ կողմը պետք է լինի», — ասել է Խոակին Կապառոսը: