Դիեգո Սիմեոնեն մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ: Այս մասին հայտնում է Goal-ը:
Արգենտինացի մասնագետի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին: Ըստ աղբյուրի, «Ատլետիկոն» առաջարկել է նոր պայմանագիր Սիմեոնեի համար մինչեւ 2024 թվականը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Սիմեոնեի գլխավորությամբ մարդիդյան թիմը նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: