Հունիսի 4-ին, Նովոգորսկում Ռուսաստանի ազգային հավաքականը անցկացրեց բաց մարզում՝ նախապատրաստվելով Բուլղարիայի հավաքականի հետ ստուգողական խաղին:
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հյուրընկալվեց Ռուսաստանի հավաքականի բազայում: Երաժիշտը զրուցեց թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ, իսկ ֆուտբոլիստներին նվիրեց ստորագրված ձայնային սկավառակներ և գրքեր:
Ռուսաստան — Բուլղարիա ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 5-ին։





Լուսանկարները՝ Чемпионат
























































