«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարեց հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Կամերունի հավաքականի հարձակվողի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի ամառ: Հարձակվողը մյունխենյան ակումբում է խաղում նախորդ տարվա հոկտեմբերից: Ընթացիկ մրցաշրջանում Չուպո-Մոտինգը «Բավարիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 9 գոլ և 1 գոլային փոխանցում: