Մ-21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:
Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Նիդերլանդների հավաքականը մրցեց Գերմանիայի հասակակիցների հետ:
Գերմանական մեքենան հաղթեց 2-1 հաշվով ու եզրափակչում լավագույնի տիտղոսը կվիճարկի Պորտուգալիայի հետ, որն իր հերթին կիսաեզրափակչում հաղթել էր Իսպանիային:
Վիրցի դուբլին հոլանդացիներից պատասխանեց Շչուրսը: