Փարիզում շարունակվում է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ Roland Garros-ը:
1/32 եզրափակչում հաղթանակի հասավ համաշխարհային դասակարգման 8-րդ համար Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացին 4 սեթում՝ 2-6, 6-2, 6-7, 2-6 հաշվով պարտության մատնեց Մարին Չիլիչին: Վերջինս խլեց մրցակցի մատուցումներից 3-ը՝ սեփականներից զիջելով 5-ը:
Հաջորդ շրջանում Ֆեդերերը կմրցի Դոմինիկ Կյոպֆերի հետ:
Առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում՝ 6-3, 6-2, 6-4 հաշվով պարտության մատնեց Պաբլո Կուևասին: Արգենտիացին խլեց մրցակցի մատուցումներից միայն մեկը՝ սեփականներից զիջելով 5-ը:
Հաջորդ շրջանում Ջոկովիչը կմրցի Ռիկարդաս Բերանկիսի հետ:
1/16 եզրափակչում են նաև Չեկինատոն, Բերետինին, Սինները, Շվարցմանը, Զվերևը, Նիշիկորին, Ռուդը, Ցիցիպասը, Ֆոնինին: