Ռուսական շոու բիզնեսի աստղ Օլգա Բուզովան խոսել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության խաղերում մրցավար աշխատելու իր ծրագրերի մասին:
«Ես վերադառնում եմ ֆուտբոլ: Բայց հիմա որպես մրցավար Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում: Չէի՞ք սպասում: Բայց ես ամեն ինչ կարող եմ անել: Իզուր չէ, որ վեց տարի նստել եմ տրիբունաներում: Իմ մարզավիճակը հիանալի է, ինչպես իմ նոր կյանքը: Սպասեք, ֆուտբոլիստներ, ես շատ կարմիր քարտեր եմ պահել ձեզ համար», — գրել է Բուզովան Instagram-ում:
Այս հրապարակումից հետո նախկին հաղորդավարուհու խոսքերը բացասական մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, որի արդյունքում Բուզովան փակել է իր էջերը սոցցանցերում: