«Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
«Այս երկու տարվա մեջ «Ռոման» գրավել է ինձ։ Եվ դա շնորհիվ երկրպագուների անհավանական կրքի»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը։
🤝 Henrikh Mkhitaryan prolunga il proprio contratto con l’#ASRoma
I dettagli 📄 https://t.co/nJ2qaFrL0k pic.twitter.com/Vv2vCNGyZd
— AS Roma (@OfficialASRoma) June 1, 2021
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենրիխը կարող է հեռանալ թիմից, քանի որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ժոզե Մոուրինյուն, որի հետ մեր ֆուտբոլիստի հարաբերությունները դեռ ՄՅՈՒ-ից մի փոքր լարված են։