Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին մոտ ժամանակներս կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում հայտնել է, որ 61-ամյա մասնագետի գործակալները բանակացություններ են վարում «Էվերթոնի» հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ:
Նշվում է,որ հիմա Անչելոտիին մեկ քայլ է բաժանում մադրիդյան ակումբը գլխավորելուց:
Անչելոտին արդեն գլխավորել է մադրիդյան ակումբը՝ 2013-ից 2015 թվականներին: Նա թիմի հետ 4 տիտղոս է նվաճել՝ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի Գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող: