25-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանում»:
«Սիրելի ֆուտբոլասերներ, մեծ ոգևորությամբ հայտնում ենք ձեզ մեր գալիք մրցաշրջանի առաջին տրանսֆերի մասին: Այսուհետ մեր ակումբի գույները պաշտպանելու է ազգային հավաքականի թեկնածու, 25-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
Մելիքսեթյանը 2020/21 մրցաշրջանի մեկնարկային հատվածն անցկացրեց «Գանձասար-Կապանում», որը 2020 թվականի նոյեմբերի սկզբին դադարեցրեց իր մասնակցությունը Հայաստանի Պրեմիեր-լիգային:
Մելիքսեթյանը վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որում կապանյան թիմը 5-0 հաշվով հաղթել է «Շիրակին»: