Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր ապագայի մասին.
«Ես պայմանագիր ունեմ «Բորուսիայի» հետ: Թիմը խաղալու է Չեմպիոնների Լիգայում, և դա շատ կարևոր է ինձ համար: Այս պահին չեմ մտածում ապագայի մասին: Առջևում միջազգային խաղերն են, որից հետո գնալու եմ արձակուրդ, իսկ հետո կսկսեմ մտածել նոր մրցաշրջանին նախապատրաստվել»,-ասել է Հոլանդը:
Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել «ՌԲ Զալցբուրգից»՝ 2020 թ-ին: Նորվեգացու գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.:
Ավարտված մրցաշրջանում անցկացրած 39 խաղում Հոլանդը դարձել է 39 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում «Բորուսիան» զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: