«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։
«Շշուկներն այն մասին, որ նա կարող է հեռանա՞լ։ Ոչինչ չգիտեմ, տեղեկություններ կստանամ թերթից։
Ես լավ հարաբերություններ ունեմ Կումանի հետ։ Հույս ունեմ, որ նա կմնա։ Նրան լավ մարզիչ եմ համարում»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում nu.nl-ն։
Հիշեցնենք, որ Կումանի ապագան կատալոնական թիմում դեռևս անորոշ է։