Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն:
Նորվեգացի ֆուտբոլիստի ակտիվում 10 գոլ կա: Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 8 գոլով: Նրանց հետևում են 6-ական գոլ խփած մի քանի ֆուտբոլիստ՝ Ալվարո Մորատան («Յուվենտուս»), Կարիմ Բենզեման («Ռեալ»), Օլիվյե Ժիրուն («Չելսի»), Յուսեֆ էն-Նեսիրին («Սևիլիա»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Նեյմարը (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Չելսին» Կայ Հավերցի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել ՉԼ գավաթակիր: