«Ռոմայի» կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա հռոմեական ակումբում։
Il Romanista-ն հաղորդում է, որ «Ռոման» 32-ամյա հայ ֆուտբոլիստին առաջարկ է արել ու սպասում է նրա պատասխանին։ Նշվում է նաև, որ Մխիթարյանին պայմանագրեր են առաջարկել «Զենիթը» և «Մոնակոն», բայց այդ ակումբների առաջարկները չեն բավարարել էլ Հենրիխին։
Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի վերջին։