Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Instagram-ի իր էջում հուզիչ հրաժեշտ է տվել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը լքած Զինեդին Զիդանին:
«Զինեդին Զիդանը, միակն ու անկրկնելին: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, դուք արժանի եք դրան: Վայելեք կյանքը և ժամանակը ընտանիքի հետ: Ես գրկում եմ քեզ, վարպետ», – մակագրել է հրապարակումը Ռամոսը:
Посмотреть эту публикацию в Instagram
Այսօր «Ռեալը» պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ ակումբից։