ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, առավոտյան մարզման ժամանակ իսպանացին անհատական ծրագրով է մարզվել, իսկ հաջորդ շաբաթ կվերադառնա ընդհանուր խումբ։
35-ամյա Ռամոսը ՊՍԺ էր տեղափոխվել 2021 թվականի հուլիսին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Վնասվածքի պատճառով Ռամոսը նորամուտը նշեց միայն Լիգա 1-ի 15-րդ տուրի «Սենտ Էտյենի» դեմ խաղում (3-1)՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե։