ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը վերսկսել է լիարժեք մարզումներն ակումբի կազմում: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր իսպանացի ֆուտբոլիստը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մարզումն է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի ընդհանուր խմբում։
Ռամոսն իր վերջին հանդիպումն անցկացրել է մայիսի 5-ին Մադրիդի «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղում (0-2):