Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ, որը կգործի մինչև 2023 թվականը։ Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Պաշտպանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին՝ «Տամբովից»: Մայրաքաղաքային ակումբի կազմում նա անցկացրել է 12 հանդիպում առանց փոխարինման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
OFICIAL | Varazdat Haroyan, primer fichaje de la 21-22
¡Bienvenido! 💛
— Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) May 27, 2021
«Կադիսը» մրցաշրջանն ավարտել է Իսպանիայի առաջնության 12-րդ տեղում: «Աստանան», 13 տուրից հետո վաստակելով 33 միավոր, գլխավորում է ՂՊԼ մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով առաջ լինելով «Տոբոլից»: