Նաիր Տիկնիզյանի գործակալը հաստատել է, որ ֆուտբոլիստը կշարունակի ներկայացնել Մոսկվայի ԲԿՄԱ-ն։
«Այո, Նաիրը մնում է ԲԿՄԱ-ում, բայց «Լոկոմոտիվ» տեղափոխության շուրջ բանակցություններն իսկապես ընթանում էին», — Metaratings.ru-ին ասել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը:
Լրատվամիջոցներում ավելի վաղ տեղեկություններ կային, որ Տիկնիզյանը կարող է տեղափոխվել մոսկովյան այլ ակումբ՝ «Լոկոմոտիվ»: Այնուամենայնիվ, մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ կիսապաշտպանը բանակայինների հետ պայմանավորվել է նոր քառամյա պայմանագրի շուրջ: