Եվրոպա լիգայի եզրափակչում «Վիլյառեալը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Երբ 11 մետրանոց հարվածաշարում հաշիվը դարձավ 11:10, իսպանական թիմի դարպասապահ Ռուլին հետ մղեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի հարվածը: Վիլյառեալի մամուլի ծառայությունը ցույց է տվել թիմի խաղացողների ու մարզիչների արձագանքը, ովքեր խաղադաշտի եզրից հետևում էին 11 մետրանոց հարվածաշարին: