Հայազի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը կշարունակի հանդես գալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում։
Ինչպես հաղորդում է Sport Express-ը՝ ֆուտբոլիստը ակումբի հետ 4 տարով նախատեսված նոր պայմանագրի համաձայնության է եկել, բայց պաշտոնապես պայմանագիրը դեռ ստորագրված չէ։
Հիշեցնենք, որ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրվում էր «Լոկոմոտիվը», բայց նա որոշել է մնալ ԲԿՄԱ-ում։