«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ դիմել է ակումբի երկրպագուներին:
«Հարգելի «Մանչեսթեր Յունայթեդ» և ակումբի երկրպագուներ, այսօր հիանալի օր է Եվրոպա լիգան կրկին հաղթելու համար:
Ես մատներս խաչում եմ ու ակումբին մաղթում եմ ամենայն բարիք, հաղթանակ», — գրել է գերմանացին Twitter-ի իր միկրոբլոգում: Բաստիան Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղացել 2015-ից 2017 թվականներին ՝ նվաճելով Անգլիայի գավաթը:
Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վիլյառեալի» հետ, տեղի կունենա մայիսի 26-ին, Գդանսկում: Սկիզբը ՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 4,55 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 1,95