18 տարեկան Էդուարդո Կամավինգան իր դիրքում Ֆրանսիայի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է, որի մասին երազում են աշխարհի բոլոր բարձրակարգ ակումբները: Վերջին տարվա ընթացքում միջազգային մամուլը ակտիվորեն կապում էր տաղանդավոր ֆուտբոլիստին Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն, ըստ Mundo Deportivo-ի, այս պահին խաղացողը ավելի մոտ է ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելուն, այլ ոչ թե «Ռեալ»:
Կամավինգան արդեն տեղեկացրել է «Ռենի» ղեկավարությանը, որ մտադիր չէ երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որի ժամկետը կլրանա մեկ տարի հետո: Այս փաստը հուշում է, որ ակումբն այժմ պետք է վաճառի Էդվարդոյին, քանի դեռ նրա տրանսֆերի դիմաց մեծ գումարներ աշխատելու հնարավորություն կա:
Նշվում է, որ «Ռեալը» կորցրել է հետաքրքրությունը Կամավինգայի նկատմամբ: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին արդեն բանակցություններ է վարել «Ռենի» նախագահի հետ, բայց մինչ այժմ չի եղել կոնկրետ առաջարկ:
«Ռենն» ուզում է կիսապաշտպանի տրասնֆերի դիմաց ստանալ 100 միլիոն եվրո, ինչը կարող է անընդունելի գումար լինել նույնիսկ փարիզցիների համար հաշվի առնելով տնտեսական ծանր իրավիճակը, որում գտնվում է եվրոպական ամբողջ ֆուտբոլը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: