VBET ՀՊԼ-ի ավարտին մնացել է ընդամենը 1 տուր: Չեմպիոնական պայքարի մեջ են 2 թիմ՝ Երևանի «Ալաշկերտն» ու «Նոան»:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ալաշկերտը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Նոան» ունի 41 միավոր:
«Նոային» հաջորդում են «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն», որոնք ունեն 38-ական միավոր:
Վերջին տուրում «Ալաշկերտը» կմրցի «Արարատ-Արմենիայի», իսկ «Նոան» «Վանի» հետ:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակն ունի այսպիսի տեսք.
























































