VBet ՀՊԼ 3-րդ տուրից հետաձգված խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Երևանի «Արարատի» նկատմամբ:
Խաղն ընդհանուր առմամբ անցավ հասավար պայքարում: Թիմերն աչքի չընկան լուրջ պահերով: Խաղի վերջնամասում ալաշկերտցիներն ավելացրեցին ճնշումը, ինչի արդյունքում հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ Բեզեկուրը խփեց հաղթական գոլը:
Այսպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ալաշկերտը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Նոան» ունի 41 միավոր: