ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Կոնֆերենցիաների Լիգայի ստեղծման մասին:
«Մենք ուզում ենք մեր մրցաշարերն ավելի ընդգրկուն դարձնել. ակումբներին և երկրպագուներին հնարավորություն տալ երազել և պայքարել եվրոպական գավաթների համար:
Այդ պատճառով մենք ստեղծեցինք Կոնֆերենցիաների Լիգան: ՈւԵՖԱ-ն ունի 55 ազգային ասոցիացիա, և կարևոր է հնարավորինս շատ ասոցիացիաների ակումբներիհնարավորություն տալ երկարացնել իրենց գործունեությունը Եվրոպայում որքան հնարավոր է երկար»,- ասել է Չեֆերինը:
Նշենք, որ մրցաշարին կմասնակցեն 184 թիմեր 55 ազգային ֆեդերացիաներից, և ևս 46 թիմ, որոնք դուրս կմնան ՉԼ և ԵԼ որակավորման փուլերից։
Կարդացեք նաև՝
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը
Հաճելի անակնկա՞լ, թե՞ նոր գլխացավանք․ Ինչ է իրենից ներկայացնում ՉԼ-ի նոր ձևաչափը