Կիևում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցում էր Հայատսանի 3 ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ, մրցաշարին հայտավորված էին 17 երկրների ներկայացուցիչներ:
Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Համլետ Մանուկյանը չորրորդն էր երիտասարդների մրցավեճում:
Առանձին գործիքների վրա Արթուրը դարձյալ երկրորդն էր նժույգթափում , հենացատկում և օղակների վարժությունում:
Երիտասարդների պայքարում Համլետը երկրորդն էր նժույգթափում ,օղակների զուգափայտի վրա և ազատ վարժություններում:
Թիմայինում մեր պատվիրակությունը երրորդն էր: