«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Ռիկի Պուչի հետ: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կատալոնացիների հետ 21-ամյա իսպանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը: Ռիկին չի պատրաստվում լքել կատալոնյան ակումբի ճամբարը այն բանից հետո, երբ ակումբը հրաժարվեց նրան ձմռանը երկու անգամ վարձավճարով թողնել:
Transfermarkt-ը Ռիկի Պուչին գնահատում է 18 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում իսպանացին «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: