Մադրիդի «Ատլետիկոն» հռչակվեց Իսպանիայի՝ ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն։
7 տարվա մեջ առաջին անգամ Լա Լիգայում չհաղթեցին ո՛չ «Ռեալը», ո՛չ «Բարսելոնան»։ Այս ընթացքում «սերուցքայինները» երեք անգամ են հաղթել Իսպանիայի առաջնությունում, իսկ կատալոնական ակումբը՝ 4 անգամ։
Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել, իսկ չեմպիոն էր դարձել «Ռեալը»։