VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուն» ընդունել էր «Արարատին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
33-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Վադիմ Պարամոնովը, իսկ 68-րդ րոպեին Արթուր Միրանյանը կրկնապատկեց հաշիվն ու վերջակետ դրեց խաղին։
Այսպիսով, «Ուրարտուն» վաստակած 38 միավորով հավասարվեց «Արարատ-Արմենիային», որի հետ կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց 37 միավորով ու արդեն հայտնվեց «Ուրարտուի» փոխարեն՝ 5-րդ տեղում։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» դեռ մեկ խաղ ունի անցկացնելու, իսկ «Արարատը»՝ երկու։