Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին՝ դուրս գալով եզրափակիչ։
Մալխասը 1/8 եզրափակչում հաղթել էր վրացի Օտար Աբուլաձեին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 7։0 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Քասայ Հասանլիին: