Բրազիլիայի կազմում աշխարհի երկակի չեմպիոն Կաֆուն մեղադրվում է երկրի խոշորագույն հանցավոր խմբավորման՝ PCC-ի հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իրավապահ մարմինները ուսումնասիրում են ֆուտբոլիստի ու խմբավորման կապը։ Մասնավորապես, ոստիկանությունը հետաքննում է գործը, ըստ որի՝ նախկին ֆուտբոլիստը հանցավոր խմբավորման հաշվապահին գումար է փոխանցել Սան-Պաուլու նահանգում շինության ու հողի վաճառքի համար։ Կաֆուն արդեն հերքել է մեղադրանքը՝ հայտնելով․ «Այդ ամենը սուտ տեղեկություն է։ Չգիտեմ՝ որտեղից է եկել այն, որովհետև այդ տարածքում ես սեփականություն չունեմ»։
Հիշեցնենք, որ ամռանը տեղեկություն էր տարածվել, որ Կաֆուն մի քանի միլիոն եվրոյի պարտք է կուտակել։ Աշնան սկզբում մահացել էր նախկին ֆուտբոլիստի որդին՝ Դանիլոն։