«Լեսթերի» գլխավոր սկաուտ Ժոսե Ֆոնտեշը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումն այս մրցաշրջանի ավարտից հետո:
Ըստ TuttoMercatoWeb-ի ՝ պորտուգալացի մասնագետը հակված է ընդունել «Ռոմայի» առաջարկը:
«Գայլերի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ համոզել է իր հայրենակցին տեղափոխվել Իտալիա:
Ֆոնտեշը «Լեսթերում» է 2016 թվականից, մինչ այդ նա Բոավիշտայի գլխավոր սկաուտն էր: