«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտու Սանտուն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իր պաշտոնից, հայտնում է Պրեմիեր լիգայի ակումբի մամուլի ծառայությունը:
47-ամյա մարզիչը գլխավորում էր «Վուլվերհեմփթոնը» 2017-ի ամռանից: Նրա գլխավորած թիմն անմիջապես հաղթեց Չեմպիոնշիփը, իսկ հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում գրավեց 7-րդ տեղը: Աշխատանքի երրորդ տարում «գայլերը» դուրս եկան Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ:
Դրանից առաջ պորտուգալացին աշխատել էր «Ռիո Ավեում», «Վալենսիայում» և «Պորտուում»: Որպես ֆուտբոլիստ նա 2005-2006 թվականներին պաշտպանում էր Մոսկվայի «Դինամոյի» դարպասը:
Посмотреть эту публикацию в Instagram