«Փյունիկի» կիսապաշտպան Դրաման Սալուն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պատրաստվելով Աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլին Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոտ դ’Իվուարի (հունիսի 5) և Մարոկոյի (հունիսի 12) հավաքականների հետ։
Խաղերին մասնակցելու համար «Փյունիկից» Բուրկինա Ֆասոյի հավաքական է հրավիրվել կիսապաշտպան Դրաման Սալուն։ 22-ամյա կիսապաշտպանը ՀՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել 20 հանդիպման երևանյան ակումբի կազմում։
























































