VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Ուրարտու» — «Նոա» հանդիպմանը ներկա էր նաև «Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը։
Անվանի ֆուտբոլիստը խաղի մեկնարկից առաջ շրջայց է կատարել «Ուրարտուի» մարզաբազայով, շփվել ու խորհուրդներ տվել ակումբի պատանի ֆուտբոլիստներին։
Բոնդարենկոն նաև լուսանկարվել է թիմակցի՝ Հովհաննես Զանազանյանի արձանի մոտ։