ԱՊԼ 37-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելեսին»:
Առաջին կեսում Պեպեն առաջ մղեց հյուրերին: Երկրորդ կեսում ավելի վտանգավոր էին գրոհում տանտերերը: 62-րդ րոպեին Բենտեկեն խփեց պատասխան գոլը: Լոնդոնյան թիմը միայն խաղավերջում կարողացավց կոտրել մրցակցի համառ դիմադրությունը: 91-րդ րոպեին Մարտինելին առաջ մղեց իր թիմին, իսկ 4 րոպե անց Պեպեն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո «Արսենալն» 58 միավորով 9-րդն է և մեկական միավոր է զիջում «Տոտոնհեմին», «Վեստ Հեմին» ու «Էվերթոնին»: