«Աթլետիկոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի վերադարձով: Այս մասին հայտարարել է մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն:
«Գրիզմանը փայլուն ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ կվերադարձնեմ նրան, բայց չեմ կարծում, որ «Բարսելոնան» կցանկանա վաճառել Գրիզմանին:
Անտուանը ֆուտբոլային էլիտայի ներկայացուցիչներից մեկն է: Ցանկացած թիմ ուրախ կլիներ ունենալ Գրիզմանին իր տրամադրության տակ: Նա այստեղ հիանալի տարիներ անցկացրեց և ամբողջովին կենտրոնացած էր «Աթլետիկոյի» վրա: Նա մեր ընկերն է»,- մեջբերում է Սերեսոյին AS-ը: