«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի՝ ԱՊԼ 36-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում խփած գոլը։
«Ես շնորհավորել եմ նրան, ու մենք փոխանակվել ենք հաղորդագրություններով։ Յուրաքանչյուր դարպասապահ երազում է հաղթական գոլ խփելու մասին։ Սովորաբար, դարպասապահը գնում է առաջ, երբ թիմը զիջում է հաշվի մեջ, բայց այստեղ նաև «Լիվերպուլը» պայքարում էր ՉԼ-ում հայտնվելու համար։ Ֆենոմենալ է։ Այդ ինչ գլխով հարված էր։
Այնքան ուրախ եմ նրա համար։ Նա գերազանց տղա է, նրա հետ շփվելը հեշտ է։ Նա արժանի էր այդ պահին»,- Նոյերի խոսքերն է փոխանցում The Atheltic-ը։